Digital Marketing Services🙂 Լսարանին լավ հասկանալու համար անհրաժեշտ է ճանաչել սոց․ մեդիա օգտատերերի տարբեր տեսակներին։
Մենք առանձանցրել ենք 6 տեսակ՝
📎 ԼՍՈՂ - սոց․ ցանցերի ակտիվ օգտատերեր են։ Նրանք կարող են կարդալ և հավանել Ձեր գրառումները, բայց դա չի նշանակում, որ կսեղմեն հավանել կոճակը։
📎 ԱԿՏԻՎԻՍՏ - նրանք հասկանում են սոց․ ցանցերի ուժը և փորձում կիրառել այն։ Այդ իսկ պատճառով հաճախ են տարածում ու կատարում տարբեր գրառումներ։
📎 ՍՊԱՄ ԱՆՈՂ - տարօրինակ աշխատանքի առաջարկ, գովազդ, վիրուսային վիդեոներ․․․ նման հաղորդագրություններ ուղարկողներն ու իրենց էջում տարածողներն են։
📎 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԹԻԹԵՌ - այն մարդիկ են, ովքեր կան ամենուր՝ Ձեր ընկերների նկարներում, ընկերների ցանկում և այլն։
📎 ՏՐՈԼ - նրանց հաճախ կարող եք հանդիպել ինչ որ գրառման մեկնաբանություններում։ Հիմնականում թողնում են տհաճ կամ սարկազմ պարունակող մեկնաբանություններ։
📎 ԻՆՖԼՅՈՒԵՆՍԵՐ - հետաքրքիր ու օրիգինալ բովանդակություն ստեղծողներն են։ Նրանց հիմնականում հետևում են շատ օգտատերեր, ովքեր էլ լսում և վստահում են ինֆլյուենսերին։
🤔 Իսկ օգտատերերի ինչպիսի՞ տեսակներ կառանձնացնեք Դուք։
#DMS #օգտատերերիտեսակներ
Digital Marketing Services📣 9․7 միլիոն հետևորդ մի քանի օրվա ընթացքում։
Ֆեյք նյուզի է նման, այդպե՞ս չէ։
Բայց փաստորեն հնարավոր է։
🤭@alnassr_fc ֆուտբոլային ակումբի Instagram-ի էջը նման արդյունքի է հասել
@cristiano-ի տեղափոխությունից հետո։
#զարմանալիփաստեր #ինչպեսհավաքելհետևորդներ #DMS
Digital Marketing ServicesԳիտենք, որ սպասում էիք 😎
2023 թվականի սոց․ մեդիա օրացույցը ներբեռնելու համար մեկնաբանություններում գրի՛ր 2023 👇
#սոցմեդիաօրացույց #SMM#calendar#DMS
Digital Marketing Services🧐 TikTok-ն ամեն կերպ փորձում է մեծացնել իր գովազդային մասնաբաժինը։
Այս հարթակում գովազդներն ավելի մատչելի են, ինչի շնորհիվ Twitter-ից և Meta-ից ֆինանսական մեծ հոսք է տեղի ունենում 🙌
🧮 1000 impression-ի արժեքը 50%-ով ավելի ցածր է քան Instagram-ում և 33%՝ քան Twitter-ում։
Engagement rate-ի միջին մակարդակը Instagram-ում 0․6% է, իսկ TikTok-ում՝ 6%:
Հայաստանում դեռ սպասում ենք գովազդի հնարավորությանը 🙂
Իսկ դու, հնարավորության դեպքում, կգովազդեի՞ր TikTok-ում։
#Tiktok#DMS
Digital Marketing ServicesՇնորհավոր Ամանոր 😍
Մաղթում ենք SMART նպատակների իրականացում, ամուր Engagement կյանքի հետ, շատ մեծ ROI, ու երազանքների բարձր Reach դեպի տիեզերք ⭐️
#Ամանոր